Արդշինբանկի վճարային քարտերն այժմ Apple Pay-ով
Apple Pay-ն ավելի արագ, անհպում և ապահով վճարային միջոց է, և արդեն հասանելի է Արդշինբանկի մոբայլ բանկինգ հավելվածում:
Այժմ արդեն կարիք չկա դրամապանակը և բանկային քարտերը վերցնել ձեզ հետ ամենուր:
Apple Pay ծառայությունն ակտիվացնելու շնորհիվ հնարավոր է վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց անմիջապես հեռախոսով՝ անհպում վճարումներ ընդունող բոլոր POS տերմինալներում , որտեղ կտեսնեք հետևյալ նշանները՝
Apple Pay-ով վճարում կատարելու համար անհրաժեշտ է՝
-
Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածը
Ներբեռնել -
Արդշինբանկի MasterCard կամ Visa բանկային քարտ
-
iOS օպերացիոն համակարգով աշխատող սարք՝ iPhone, Apple Watch
- iPhone 13 Pro Max
- iPhone 13 Pro
- iPhone 13
- iPhone 13 mini
- iPhone 12 Pro Max
- iPhone 12 Pro
- iPhone 12
- iPhone 12 mini
- iPhone SE (2nd generation)
- iPhone 11 Pro
- iPhone 11 Pro Max
- iPhone 11
- iPhone XS
- iPhone XS Max
- iPhone XR
- iPhone X
- iPhone 8
- iPhone 8 Plus
- iPhone 7
- iPhone 7 Plus
- iPhone 6s
- iPhone 6s Plus
- iPhone 6
- iPhone 6 Plus
- iPhone SE (1st generation)
- Apple Watch Series 7
- Apple Watch Series 6
- Apple Watch SE
- Apple Watch Series 5
- Apple Watch Series 4
- Apple Watch Series 3
- Apple Watch Series 2
- Apple Watch Series 1
Apple Pay-ի հնարավորությունները
- Վճարեք iPhone-ի կամ Apple Watch ժամացույցի մեկ հպումով: Վճարելիս ուղղակի սարքը մոտեցրեք տերմինալին՝ Ձեր վճարումն ապահով կատարելու համար Touch ID-ով կամ Face ID-ով:
- Ավելի ապահով է և անվտանգ: Չկան PIN-կոդեր հավաքելու կամ կանխիկի փոխանակաման հետ կապված քաշքշուկներ:
- Քարտի արագ կցում Apple Wallet-ում, քանի որ այն արդեն ավտոմատ ներբեռնված է Ձեր հեռախոսում:
- Վճարեք Apple Pay-ով ավելի արագ և հեշտ, քան երբևիցե: Այն լայնորեն ընդունված է ողջ աշխարհի վաճառակետերում, հավելվածներում և համացանցում:
Ավելացրեք Ձեր քարտը Apple Pay-ին: Ակտիվացումը հեշտ է:
-
Քարտերի ցանկում ընտրեք այն քարտը, որը ցանկանում եք կցել Apple Pay-ին և սեղմեք «Ավելացնել Apple Wallet-ին» կոճակը
-
Ընտրեք սարքավորումը, թե որտեղ կցել քարտը՝ iPhone թե Apple Watch: Այնուհետև ինքնաշխատ կլրացվեն քարտի տվյալները
-
Ընդունեք «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ը, սպասեք քարտի թվայնացմանը: Կստանաք ծանուցում, որ քարտն արդեն պատրաստ է Apple Pay-ով վճարում անելու համար
Վճարեք ավելի ապահով և արագ Apple Pay-ով
-
Վճարումը խանութներում
Apple Pay-ն ավելի ապահով և արագ վճարման եղանակ է խանութներում Ձեր iPhone-ով և Apple Watch-ով վճարելու համար: Արագ վճարեք՝ օգտագործելով այն սարքավորումները, որոնք Ձեզ հետ են ամեն օր:
- Face ID-ով վճարելու համար, կրկնակի սեղմեք կողային կոճակը, նայեք Ձեր էկրանին, ապա մոտեցրեք iPhone-ն ընթերցող սարքի մոտ:
- Touch ID-ով վճարելու համար, մոտեցրեք Ձեր iPhone-ն ընթերցող սարքի մոտ՝ մատը Touch ID-ին դրած:
- Apple Watch-ով վճարելու համար կրկնակի սեղմեք կողային կոճակը և մոտեցրեք ժամացույցն ընթերցող սարքին:
-
Վճարումը հավելվածներում և համացանցում
Apple Pay-ն ավելի հեշտ, արագ վճարման եղանակ է հավելվածներում և համացանցում վճարելու համար, քանի որ այլևս ստիպված չեք ստեղծել հաշիվ կամ լրացնել երկար ձևաթղթեր:
- iPhone-ով և iPad-ով հավելվածներում և համացանցում վճարելու համար Safari բրաուզերում ընտրեք Apple Pay-ը և ավարտեք վճարումը՝ օգտագործելով Face ID կամ Touch ID:
- Mac-ով համացանցում վճարելու համար Safari բրաուզերում ընտրեք Apple Pay-ը և ավարտեք վճարումը՝ օգտագործելով Ձեր iPhone-ը կամ Apple Watch-ը: Իսկ MacBook Pro-ի դեպքում վճարեք՝ օգտագործելով Touch Bar-ի վրայի Touch ID-ին:
Որտե՞ղ վճարել
Օգտագործեք Apple Pay-ն ամենուր, որտեղ տեսնեք հետևյալ նշաններից մեկը`
Հաճախ տրվող հարցեր
-
Բոլոր Visa և Mastercard քարտերը
-
Ձեր Ա.Ա.Հ.-ով թողարկված առավելագույնը 10 քարտ
-
Խանութներում վճարումներ կատարելու համար համացանցի կարիք չկա:
-
Օգտագործեք Apple Pay ամենուր՝ խանութներում, համացանցում, հավելվածներում, որտեղ տեսնեք անհպում վճարման նշաններից մեկը՝
-
Apple Pay-ով վճարումները նույնքան անվտանգ են, որքան քարտային վճարումները: Ձեր քարտի տվյալները հուսալիորեն պաշտպանված են, քանի որ դրանք չեն պահվում սարքավորման մեջ և վճարման ընթացքում ոչ մի տեղ չեն փոխանցվում: Միշտ պահանջվում է գործարքի հաստատումը Touch ID-ով / Face ID-ով կամ iPhone/Apple Watch/Mac/ iPad սարքի գաղտնաբառի միջոցով, իսկ խոշոր գործարքների դեպքում գուցե հարկ լինի վճարման տերմինալում մուտքագրել ձեր քարտի PIN կոդը:
-
Գանձապահին անհրաժեշտ կլինի այն թոկենի համարը, որով իրականացվել է գործարքը: Այս համարը դիտելու համար բացեք քարտը Դրամապանակ/Wallet հավելվածում և սեղմեք «Տեղեկատվություն» պատկերակին (վերջին չորս թվանշանները նշված կլինեն քարտի համարի տակ - սա թոկեն համարն է): Ձեր Apple Watch-ի թոկեն համարը գտնելու համար ձեր iPhone-ում բացեք Wallet & Apple Watch ծրագիրը և ընտրեք քարտը: Եթե քարտն է պահանջվում, ապա դուք պետք է կատարեք նույն քայլերը, ինչ գնում կատարելիս.
1. Վճարման համար օգտագործվող սարքում ընտրեք այն քարտը, որից կատարվել է վճարումը:
2. Ձեր iPhone-ը պահեք տերմինալի մոտ և հաստատեք վերադարձը Touch ID / Face ID- ով կամ ձեր հեռախոսի գաղտնաբառով: Apple Watch-ում կրկնակի սեղմեք կողային կոճակը և պահեք ժամացույցի էկրանը տերմինալի մոտ: -
Կարելի է օգտագործել բարակ պլաստիկե կամ սիլիկոնե պատյաններ, որոնք չեն խանգարի Apple Pay-ով վճարելուն: Եթե դուք օգտագործում եք հաստ, մետաղյա պատյաններ, ապա պետք է տեղում ստուգեք դրա ազդեցությունը վճարման վրա: Պատյանի նյութի տեսակը և հաստությունը կարող են խոչընդոտներ առաջացնել Apple Pay-ի աշխատանքում և անհնարին դարձնել անհպում վճարումները:
-
Apple Pay-ի ակտիվացումն անվճար է: Apple Pay-ի օգտագործման համար լրացուցիչ գումար չի գանձում: Վճարվում է միայն քարտի համար (թողարկման, սպասարկման միջնորդավճարներ, վարկի տոկոսներ և այլն)` համաձայն Բանկի սակագների: Թոկեն համարի, ինչպես նաև դրանով կատարվող գործարքների համար լրացուցիչ վճարներ չեն գանձվում:
-
Քարտի կորստի մասին անհապաղ տեղեկացրեք բանկին`ցանկացած հարմար եղանակով`
- զանգահարելով կոմունիկացիոն կենտրոն՝ 012-22-22-22,
- Արդշինբանկի մոբայլ հավելվածով,
- կայքի օնլայն չատով
- կամ բանկ այցելելով:
Թոկեն համարը վավերական պահելու համար հարկավոր է արգելափակել քարտը Mobile-ի միջոցով`ընտրելով համապատասխան գործառույթը:
-
iPhone-ը կորցնելու դեպքում պետք է այցելեք http://www.icloud.com կայք կամ օգտագործեք Find iPhone ծրագիրը: Ծառայությունը թույլ է տալիս ամբողջությամբ ջնջել թոկեն համարները iPhone-ից, նույնիսկ եթե սարքը անցանց է և միացված չէ բջջային կամ Wi-Fi ցանցին:
Կարող եք նաև արգելափակել թոկենը՝ դիմելով Բանկին: -
Թոկեն համարը կհեռացվի: Վերաթողարկված քարտի համար անհրաժեշտ է թողարկել նոր թոկեն:
-
Ապրանքների և ծառայությունների համար վճարելիս պահանջվում է Touch ID , Face ID կամ iPhone-ի գաղտնաբառ: